ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը հիասթափված են Ուկրաինայի գերագույն դատարանի որոշումից

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը իրենց հիասթափությունն են հայտնել Ուկրաինայի գերագույն դատարանի որոշման կապակցությամբ, որը ուժի մեջ է թողել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ կայացված դատավճիռը:

Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։