Հանրապետականները պաշտոնապես հաստատեցին Ռոմնիի թեկնածությունը

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության` «Իսահակ» փոթորկի հետեւանքով մեկ օրով հետաձգված համագումարը երեկ մեկնարկել է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում:

Ինչպես եւ սպասվում էր, կուսակցությունը պաշտոնապես հաստատել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի առաջիկա ընտրություններում: