Գյումրիում հնչած կրակոցները կապվում են քաղաքապետի որդու հետ

Your browser doesn’t support HTML5

Շիրակի մարզի դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Գյումրիի կայարանամերձ թաղամասում գրանցված միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Միջադեպը, որի ընթացքում կրակոցներ են հնչել, կապվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի հետ: