Փաստաբանները բողոքարկել են Pussy Riot-ի գործով դատավճիռը

Ռուսաստանյան Pussy Riot փանք-ռոք խմբի դատապարտված երեք անդամների փաստաբանները երեկ հայտարարել են, որ բողոքարկել են իրենց պաշտպանյալների պատժաչափը:

Մարիա Ալյոխինան, Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Եկատերինա Սամուցեւիչը այս ամիս դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում խուլիգանություն կատարելու համար եւ դատապարտվել 2-ական տարվա ազատազրկման: