Արտակարգ դրություն ամերիկյան չորս նահանգներում

Ամերիկյան ափամերձ տարածաշրջանի չորս նահանգներում՝ Լուիզիանայում, Միսիսիպիում, Ալաբամայում եւ Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ պայմանավորված «Իսահակ» անվանումը կրող արեւադարձային փոթորկի մոտենալով:

Նշված շրջաններում արդեն չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաթռիչքներ, տուժել է նավթի եւ գազի արդյունահանումը: