12-ամյա Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Your browser doesn’t support HTML5

Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Նա առաջնության ընթացքում արձանագրել է բացառապես հաղթանակներ: Անընդմեջ ութ անգամ տարած այս հաղթանակների շնորհիվ Հայկը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: