Լեգենդար հեծանվորդը կզրկվի չեմպիոնական տիտղոսներից

Լեգենդար հեծանվորդ Լենս Արմսթրոնգը հայտարարել է, որ այլեւս չի պայքարի ԱՄՆ-ի Հակադոպինգային գործակալության դեմ:

Գործակալությունը Արմսթրոնգին ներկայացրել է մի շարք մեղադրանքներ, որոնց արդյունքում հեծանվորդը կզրկվի «Տուր դե Ֆրանսում» նվաճած չեմպիոնական յոթ տիտղոսներից եւ ցմահ կորակազրկվի: Հակադոպինգային գործակալության տվյալներով` հայտնի հեծանվորդը երկար տարիներ դոպինգ էր օգտագործում: