Իրանի ընդդիմադիր առաջնորդը հոսպիտալացվել է

Իրանի ընդդիմադիր առաջնորդներից Միրհոսեյն Մուսավին հոսպիտալացվել է: Բժիշկները նրա մոտ սրտի հիվանդություն են հայտնաբերել:

Մուսավին 2011 թվականի փետրվարից գտնվում է տնային կալանքի տակ: Ընդդիմադիր գործընկերները նրա առողջական խնդիրների համար պատասխանատու են համարում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին` հայտարարելով, որ Մոսավիի առողջական վիճակի վատացել է անազատության մեջ գտնվելու պատճառով: