Տրիպոլիում հրադադարի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել

Եռօրյա բախումներից հետո Լիբանանի Տրիպոլի քաղաքում ձեռք է բերվել նախնական համաձայնություն հրադադարի վերաբերյալ:

Տրիպոլիում երեք օր շարունակ բախումներ տեղի ունեցան Սիրիայի իշխանություններին պաշտպանող ալեւի մուսուլմանների ու Սիրիայի ընդդիմության կողմնակից սունի մահմեդականների միջեւ: Միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են առնվազն տաս զոհերի ու մոտ հարյուր վիրավորների մասին: