Հարավամերիկյան պետությունները աջակցում են Էկվադորին Ասանժի հարցում

Հարավամերիկյան ազգերի միության արտգործնախարարները աջակցություն են հայտնել Էկվադորի իշխանություններին Մեծ Բրիտանիայի հետ վեճում` Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ կապված խնդրում:

Չնայած անցյալ շաբաթ Էկվադորը քաղաքական ապաստան շնորհեց Ասանժին, սակայն Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստանած Ասանժին էքստրադիցիայի ենթարկել Շվեդիա, որտեղ վերջինս մեղադրվում է սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ: