Լիբիայում ահաբեկչություն կասկածանքով մոտ 30 մարդ է ձերբակալվել

Լիբիայի իշխանությունները հայտարարում են շուրջ 3 տասնյակ մարդկանց ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են կիրակի օրը մայրաքաղաք Տրիպոլիում իրականացված ահաբեկչությունների մեջ:

Դրանց հետեւանքով երկու մարդ է զոհվել. բոլոր ձերբակալվածները նախկին նախագահ Մուամար Քադաֆիի կողմնակիցներ են: