ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խստորեն դատապարտել է Իսրայելի հասցեին Իրանի հոգեւոր առաջնորդի եւ նախագահի հայտարարությունները` դրանք անվանելով «սադրիչ եւ վիրավորական»:
Ուրբաթ օրը Իրանի իշխանությունների կազմակերպած ցույցի հազարավոր մասնակիցները վանկարկել են «Մա'հ Ամերիկային, մա'հ Իսրայելին», իսկ երկրի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը ցուցարարներին ասել է, թե Իսրայելի պետությունը Մերձավոր Արեւելքում «տեղ չունի»:
Այս շաբաթ ավելի վաղ Իրանի հոգեւոր առաջնորդ` այաթոլա Ալի Համենեին պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել էր. - «Վաղ թե ուժ հրեական պետությունը վերանալու է, եւ դրա տարածքն անցնելու է Պաղեստինի ժողովրդին»:
Իրանական կողմի այս հայտարարությունները հետեւել են իսրայելական մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե մոտակա ամիսներին Իսրայելը կարող է հրթիռակոծել իրանական միջուկային օբյեկտները: