Մահացել է հայտնի գիտնական Սերգեյ Կապիցան

Այսօր Մոսկվայում կյանքի 85-րդ տարում մահացել է ռուս հայտնի գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Կապիցան:

Կապիցան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, չորս գրքերի, 14 գյուտերի եւ մեկ հայտնագործության հեղինակ է: Նա հայտնագործել էր մոլորակի բնակչության հիպերբոլիկ աճի մաթեմատիկական մոդելը:

Հայտնի գիտնականը շուրջ 40 տարի վարում էր «Անհնարինը ակնհայտ» հեռուստահաղորդումը: