Լոնդոնը օլիմպիական դրոշը փոխանցեց Ռիո դե Ժանեյրոյին

Օլիմպիական դրոշը Լոնդոնից հասել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք, որտեղ 2016 թվականին կանցկացվեն ամառային Օլիմպիական խաղերը:

Լոնդոնում Օլիմպիական խաղերի փակման ժամանակ նախքան կրակը մարելը օլիմպիական դրոշը փոխանցվել է Ռիոյի քաղաքապետին:

Ռիո դե Ժանեյրոն հարավամերիկյան առաջին քաղաքն է, որտեղ կանցկացվեն ամառային Օլիմպիական խաղեր: