ԲՀԿ-ն կանցկացնի Եվրասիական երիտասարդական համաժողով

«Բարգավաճ Հայաստան»-ի Երիտասարդների միության նախաձեռնությամբ եւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո օգոստոսի 22-27-ին Ծաղկաձորում անցկացվելու է Առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը:

ԲՀԿ-ի տարածած հաղորդագրությունը հավելում է, որ 14 երկրներից ժամանած պատվիրակությունները «հայաստանյան կողմի հետ քննարկելու են Եվրասիական միության ստեղծման գաղափարը»: