Ապստամբների պարագլուխը հանձնվել է Տաջիկստանի իշխանություններին

Տաջիկստանի իշխանությունները հայտարարել են, որ ապստամբների խմբի պարագլուխ Թոլիբ Այոմբեկովը, ով մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնյայի սպանության համար, հանձնվել է իշխանություններին։

Նախքան հանձնվելը Այոմբեկովը տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ ցանկանում է դիմել այդ քայլին՝ հանուն տարածաշրջանի խաղաղության։ Նա նաեւ ասել է, որ ցանկանում է ապացուցել իր անմեղությունը արդար եւ ազատ դատական գործընթացի արդյունքում։

Անցած ամիս Տաջիկստանի իշխանությունները հատուկ օպերացիա նախաձեռնեցին Այոմբեկովի զինված խմբի դեմ։ Օպերացիայի ընթացքում 70 մարդ զոհվեց։