Ամերիկյան ռազմանավը Հորմուզի նեղուցում բախվել է ճապոնական տանկերի հետ

Կիրակի օրը ամերիկյան ռազմանավը Հորմուզի նեղուցում բախվել է ճապոնական նավթատար տանկերի հետ։

Ամերիկյան ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրության համաձայն, բախման հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան։