Մուհամեդ Մահարիֆը` Լիբիայի փաստացի ղեկավար

Լիբիայի ընդդիմության նախկին առաջնորդ Մուհամեդ Մահարիֆը ընտրվել է խորհրդարանի` Ազգային ասամբլեայի խոսնակի պաշտոնում:

Մահարիֆը Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարող ամենաակտիվ գործիչն էր եւ այժմ փաստացի ստանձնում է երկրի ղեկը` մինչեւ մյուս տարի նոր Սահմանադրություն կընդունվի եւ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: