Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա եւ Ֆիլիպիններ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 8-15-ը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա եւ Ֆիլիպիններ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր: