Եվրոպացիներին «սպառնում է հոգեբանական ճգնաժամ»

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին զգուշացրել է, որ եվրոպացիներին սպառնում է հոգեբանական ճգնաժամ, որը կանխելու համար պետք է անել ամեն ինչ:

Գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում Մոնտին մանրամասնել է, որ Եվրամիության որոշ երկրներ նեղացածի դիրքում են, ինչը կարող է հանգեցնել Միության փլուզմանը: