Իրանը համաձայնել է բանակցություններ վարել օգոստոսի վերջին

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը ասել է, որ Իրանը համաձայնել է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարել օգոստոսի վերջին:

Ըստ Էշթոնի, պաշտոնական Թեհրանի հետ նման համաձայնություն է ձեռք բերվել հեռախոսազրույցի ընթացքում: