Վերաբացվեց Երեւանի մանկական երկաթուղին

Your browser doesn’t support HTML5

Վերաբացվեց Երեւանի մանկական երկաթուղին

Այսօր տեղի ունեցավ վերանորոգված մանկական երկաթուղու պաշտոնական բացումը։ Երկաթուղին կսկսի գործել օգոստոսի 5-ից:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ իրականացվող վերանորոգման աշխատանքները երկու փուլով են ընթանում:

Առաջին փուլում վերանորոգվում եւ արդիականացվում են կայարանները, շարժակազմը եւ գծերը, իրականացվում են երկաթուղու անվտանգության ապահովման միջոցառումներ: Արդեն վերանորոգվել են Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշը, ջերմաքաշը եւ երեք ամառային վագոնները:

Երկրորդ փուլով վերականգնվելու է երկաթուղու կայարանի շենքը:

Երեւանի մանկական երկաթուղին տեղակայված է Խաչատուր Աբովյանի անվան զբոսայգում` Հրազդանի կիրճում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ելույթ ունենալով Մանկական երկաթուղու պաշտոնական բացման արարողության ժամանակ, նշեց, որ սա պատմական վայր է, եւ այսօր այստեղ կարեւոր է մեր երեխաներին տեսնելը։ Նա հավելեց, որ մյուս տարի նախատեսում են պատանի երկաթուղայինների դպրոց հիմնել։

«Այստեղ երեխաները տեղեկություններ կստանան երկաթուղային տրանսպորտի մասին: Նրանք հետաքրքիր ժամանց կունենան, կկարողանան ծանոթանալ ոմանց ծնողների ամենօրյա զբաղմունքին», - մանրամասնեց Ռեբեցը։

Երեւանում մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է երկու կայարան` Հայրենիք եւ Պիոներական, 1 կառամատույց` Ուրախություն, եւ 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել:

Your browser doesn’t support HTML5

Վերաբացվեց Երեւանի մանկական երկաթուղին