Պուտինը մեկնում է Մեծ Բրիտանիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիա:

Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Պուտինը քննարկելու է միջազգային խնդիրներ, այդ թվում` իրադրությունը Սիրիայում եւ Իրանի միջուկային ծրագիրը:

Այցի նախօրեին Times հանդեսը հրապարակել է բրիտանացի մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչների ուղերձը Պուտինին` ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: