Նոր չվերթ` Ստամբուլ-Նախիջեւան-Գյանջա

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (Turk Hava Yollari) այսօր սկսել է մշտական չվերթ իրականացնել Թուրքիայի Ստամբուլ քաղաքից դեպի ադրբեջանական Գյանջա։ Այդ մասին ավիաընկերությունը տեղեկացնում է իր կայքէջում։

Հաղորդագրության համաձայն, թռիչքները կատարվելու են Ստամբուլ - Նախիջեւան - Գյանջա երթուղով, այսինքն` մինչ վերջնակետին հասնելը օդանավերը նախ վայրէջք են կատարելու Նախիջեւանում։

Չվերթը իրականացվելու է շաբաթական չորս անգամ, հաղորդում է թուրքական ավիաընկերությունը։