Ուրուգվայի նախագահը ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին առնչվող, ինչպես նաեւ մշակութային հարցեր:

Մամեդյարովը Մուխիկային է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բաքու այցելելու հրավերը:

Տեղի հայկական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ այս այցելության նպատակը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ադրբեջանի դիրքորոշման քարոզչությունն է, եւ հույս են հայտնել, որ Ուրուգվայը կպահպանի իր հաստատուն դիրքորոշումը այս հարցում:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո