Սերժ Սարգսյանը մեկնել է Լոնդոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Նախագահի մամլո գրասենյակը փոխանցում է, որ հուլիսի 27-ին Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը Հայաստանի նախագահը կմասնակցի նաեւ Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը:

Աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին: