Իրաքի աջակցության առաքելությունը կգործի եւս մեկ տարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւս մեկ տարով երկարաձգել է Իրաքի աջակցության առաքելության գործունեությունը:

Այդ մասին երեկ նաեւ համապատասխան բանաձեւ է ընդունվել, որտեղ, մասնավորապես, ընդգծվում է Իրաքի քաղաքական բոլոր ուժերի միջեւ երկխոսության ծավալումը:

Հատուկ շեշտվում է երկրում մարդու իրավունքների պաշտպանության կարեւորությունը: