Անհասանելի Wi-Fi Երեւանի ավտոբուսներում

Your browser doesn’t support HTML5

Երեւանի քաղաքապետարանից հայտարարում են, որ արդեն մեկ շաբաթից ավելի մայրաքաղաքի 91 ավտոբուսներ համալրված են շարժական Wi-Fi սարքերով եւ ուղեւորներին անվճար ինտերնետ են մատակարարում: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի շրջայցի արդյունքում ոչ մի ավտոբուսում ինտերնետ կապ չկար: