Կուբացի այլախոհը զոհվել է ավտովթարից

Կուբացի հայտնի այլախոհ, Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Օսվալդո Պայան երեկ զոհվել է ավտովթարից:

Պայան հայտնի է որպես «Վարելա» ծրագրի հիմնադիր: Այս նախաձեռնության նպատակն է ստորագրություններ հավաքել քաղաքացիական իրավունքները երաշխավորող օրենսդրության ընդունման նպատակով հանրաքվե անցկացնելու օգտին: