Ադրբեջանցի զինվորը ինքնասպան է եղել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Բաքվում տեղակայված զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 18-ամյա զինվոր Էլֆաքթ Ալիեւը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է 1news.az ինտերնետային պարբերականի այս տեղեկատվությունը` հավելելով, որ փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում։