Պետական ծառայողների բողոքի ակցիաներ Իսպանիայում

Իսպանիայի 80 քաղաքներում տասնյակ հազարավոր պետական ծառայողներ բողոքի ակցիաներ են իրականացրել ընդդեմ բյուջետային տնտեսումների, որոնք հավանության է արժանացրել երկրի կառավարությունը:

Ֆինանսական տնտեսումները նախատեսում են պետական ծառայողների աշխատավարձերի կրճատումներ:

Մադրիդի կենտրոնում ոստիկանները այսօր վաղ առավոտյան ստիպված են եղել ռետինե փամփուշտներ եւ մահակներ օգտագործել` ցուցարարների խմբերին ցրելու համար: