Աբովյան-Երեւան երթուղու վարորդները գործադուլ են անում

Your browser doesn’t support HTML5

Հուլիսի 11-ի առավոտից «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ են հայտարարել: Վարորդներն ասում են, որ արդեն մոտ վեց ամիս է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով տուժում է իրենց գործը: