Ռումինիայի ՍԴ-ն կողմ է Բասեսկուի լիազորությունների առկախմանը

Ռումինիայի Սահմանադրական դատարանը հավանության է արժանացրել երկրի նախագահ Տրայան Բասեսկուի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու` խորհրդարանի որոշումը:

Սահմանադրական դատարանը վճռել է, որ մինչեւ հուլիսի 29-ին նախանշված հանրաքվեի անցկացումը երկրի նախագահի պարտականությունները կկատարի Սենատի նոր խոսնակ Կրին Անտոնեսկուն: Իսկ հանրաքվեով կորոշվի` կենթարկվի՞ Բասեսկուն պատասխանատվության, թե՞` ոչ:

Ռումինիայի նախագահին մեղադրում են լիազորությունները գերազանցելու համար: Ինքը Բասեսկուն իրեն ուղղված մեղադրանքներն անհիմն է համարում: