Պորտուգալիայի ՍԴ. Պետծառայողների պարգեւատրումները չեն վերացվի

Պորտուգալիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է վերացնել պետական ծառայողների սուրբծննդյան եւ արձակուրդային պարգեւատրումները, որոնց կրճատումով կառավարությունը փորձում էր բյուջետային խնայողություններ կատարել։

Դատարանի այս որոշման արդյունքում պետությունը ստիպված է 1.5 միլիարդ եվրո խնայելու այլ ուղիներ փնտրել։