Հայրապետյանը հրաժարվեց մանդատից

Հանրապետական պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Նախքան հայտարարություն տարածելը Հայրապետյանը այսօր երեկոյան հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: