Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահները հանդիպել են

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նկատի առնելով, որ 2013 թվականին Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, նախագահները քննարկել են նաեւ ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը եւ Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր: