Սիրիայիում քննադատում են ՄԱԿ-ի ծրագիրը

Սիրիայի ընդդիմությունը քննադատում է ՄԱԿ-ի միջնորդությամբ պատրաստված խաղաղության ծրագիրը։

Սիրիայի ընդդիմության խոսնակ Բուրհան Ղալուին ասել է, թե այդ ծրագիրը ծաղր է, քանի որ «իրենք չեն կարող բանակցել իրենց դահիճների հետ»։

Ծրագիրը քննադատել է նաեւ Բաշար ալ-Ասադի վարչակարգը։

Իրավապաշտպանների փոխանցմամբ, միայն այսօր Սիրիայում առնվազն 21 մարդ է սպանվել։