Եգիպտոսում հերթական նախկին նախարարը դատապարտվեց

Եգիպտական դատարանը երեկ երկրի նավթային արդյունաբերության նախկին նախարարին 15 տարվա ազատազրկման է դատապարտել:

Սամեհ Ֆահմին մեղադրվում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնավարման օրոք կոռուպցիոն գործարքներ կատարելու մեջ` կապված Իսրայելին բնական գազի վաճառքի հետ:

Ֆահմին Մուբարաքի վարչակազմի հերթական պաշտոնյան է, ով դատապարտվում է չարաշահումների համար։

Ինքը Հոսնի Մուբարաքը հունիսի 2-ին ցմահ ազատազրկման է դատապարտվել։ 84-ամյա Մուբարաքը մեղավոր է ճանաչվել անցած տարվա փետրվարին հակակառավարական ցույցերի ընթացքում 850 մարդու մահվան համար: