Գերագույն դատարանը հավանություն տվեց Օբամայի առողջապահական ռեֆորմին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հավանություն է տվել նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրի առանցքային օրինագծերից մեկին, ըստ որի ամերիկացիների մեծամասնությունը առողջության ապահովագրություն կստանա։