Լրացուցիչ 101 մլրդից առայժմ հավաքվել է 15-ը

Your browser doesn’t support HTML5

Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին հավաքվել է մոտ 328 մլրդ դրամ` 15 մլրդ դրամով ավելի հարկեր ու տուրքեր, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ուստի մնացած 7 ամիսներին կոմիտեն պետք է հավաքի լրացուցիչ եւս 87 մլրդ դրամ, որպեսզի ապահովվի պետբյուջեով նախատեսված լրացուցիչ 101 մլրդ դրամի հավելյալ եկամուտը: Կառավարության ներկայացուցիչը վստահ է, որ կհավաքեն, անկախ փորձագետը հիմքեր չունի հավատալու: