Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայնց Ֆիշերի հետ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Ինչպես տեղեկացնում են Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ - թուրքական հաշտեցման գործընթացի եւ Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: