Ասադը հայտարարում է, որ Սիրիան պատերազմի մեջ է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկիրը պատերազմի մեջ է` պահանջելով կառավարությունից ներդնել բոլոր ջանքերը հաղթանակի հասնելու համար:

Մինչ այս Ասադը սիրիական իրադարձությունները երբեք պատերազմ չէր որակել:

Ընդդիմության եւ կառավարական զորքերի կատաղի բախումների մասին հաղորդագրություններ են ստացվում մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքից, զոհերի թիվը 116 է: