Գերմանիայի դեսպանը ավարտում է առաքելությունը Հայաստանում

Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ - գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար եւ մաղթել հաջողություններ:

Նախօրեին ի պատիվ Գերմանիայի դեսպանի հրաժեշտի ճաշ է տրվել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անունից, հայտնում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։