Ամենայն Հայոց կաթողիկոսը կայցելի Մարսել

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հունիսի 28-ից հուլիսի 4-ը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի Հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` այցի շրջանակներում Մարսելում Վեհափառը կմասնակցի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ Ֆրանսիայի թեմական եւ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։