Ծերանոց դիմողների թիվը մեծ է

Այսօր Հայաստանում ութ տուն-ինտերնատ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, ծերանոց կա: Տուն-ինտերնատներում հիմնականում հայտնվում են ընտանիքում խնդիրներ ունեցող, միայնակ, սոցիալական ծանր վիճակում հայտնված կամ պարզապես զավակների, հարազատների կողմից լքված, մոռացված մարդիկ:

Հայաստանի չորս պետական եւ չորս մասնավոր ծերանոցներում ապրում է ավելի քան 1200 տարեց մարդ: Սա, ըստ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերով նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանի, փոքր թիվ չէ: Պետությունը մեկ ծեր մարդու համար օրական առնվազն 2500 դրամ է ծախսում, ինչը ամսական առնվազն 75 հազար դրամ է կազմում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այցելել է Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ: Ծերանոցի բնակիչներից ամեն մեկն ունի այստեղ հայտնվելու իր պատմությունը:

Your browser doesn’t support HTML5

ծերանոց