«Հարսնաքար»-ի գործով չորս հոգի կալանավորվեցին

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված յոթ անձանցից չորսը այսօր կալանավորվել են:

Կալանավորված անձանց` Գարիկ Մարգարյանին, ում անունը մամուլը շրջանառում է որպես զինվորական բժիշկներին հիմնական ծեծողներից մեկը, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Հունիսի 17-ին, հիշեցնենք, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 35-ամյա Վահե Ավետյանն արդեն 5-րդ օրն է անգիտակից վիճակում է: Բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում նրա վիճակը:

Ռուզաննա Ստեփանյան