Քառորդ եզրափակիչ. Իսպանիա - Ֆրանսիա, Անգլիա - Իտալիա

Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին երկու մասնակիցները՝ D խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Անգլիայի հավաքականը, երկրորդը Ֆրանսիայի թիմն է՝ 4 միավորով։

Խմբային փուլի վերջին տուրում Անգլիան 1:0 հաշվով հաղթեց Ուկրաինային, Ֆրանսիան 0:2 հաշվով պարտվեց Շվեդիային։

Քառորդ եզրափակիչում հունիսի 23-ին կհանդիպեն Իսպանիայի եւ Ֆրանսիայի, իսկ հունիսի 24-ին՝ Անգլիայի եւ Իտալիայի հավաքականները։