Սիրիան մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու մեջ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը Սիրիայի իշխանություններին մեղադրել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու մեջ, քանի որ Սիրիայի կառավարական զորքերը ծանր հրետանի են օգտագործել նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի հրաժարականը պահանջող ապստամբների դեմ։

Փիլեյը այս մասին խոսել է երեկ Ժնեւում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդում։