Գյուղացիները հետ են պահանջում իրենց վճարած հարկերը

Your browser doesn’t support HTML5

Հողի հարկի հավաքագրման ցուցանիշը Լոռու մարզում բավական ցածր է: Վահագնի գյուղի բնակիչները կարծում են, որ կառավարությունը հողի հարկի հավաքագրման սխալ քաղաքականություն է վարում, ինչի հետեւանքով անհավասար պայմաններ են ստեղծվում պարտաճանաչ հարկ վճարող գյուղացու եւ դրանից խուսափողի համար: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց վճարած հարկերը: