Արտակարգ դրություն Մյանմարի արեւմուտքում

Մյանմարի արեւմտյան շրջանում նորից արտակարգ դրություն է մտցվել` միջկրոնական բախումների պատճառով:

Պաշտոնական տվյալներով` վերջին երկու շաբաթվա ընթացքում բուդդայականների եւ մահմեդականների միջեւ շարունակվող բախումների հետեւանքով առնվազն 50 մարդ է սպանվել: